Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2021 : 13-35

«Այս իշխանությունները մի զարմանալի հատկություն ունեն՝ չլսել մասնագետին, ոնց որ մասնագետը թշնամի լինի»․ Ռոբերտ Քոչարյանը նոր տեսանյութ է հրապարակել

Օրերս՝ ապրիլի 26-ին, նախագահ Քոչարյանը հերթական հանդիպումն ունեցավ իր աջակիցների հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ նրանք հետաքրքրվում էին, թե արդյոք հնարավոր է Հայաստանը դուրս բերել այս ճգնաժամից, ինչ է պետք անել դրա համար, և երբ հասարակ քաղաքացին իր վրա կզգա այդ վերականգնումը։ Նախագահն իր խոսքում ասաց, որ հնարավո՛ր է։ Հնարավորությունը կա՝ Հայաստանը մեծ շինհրապարակի վերածել, բոլորի համար աշխատատեղ ստեղծել։ Ուղղակի պետք է աշխատել, լինել կարգապահ, պատասխանատվություն ստանձնել, հաստատուն քայլերով շարժվել՝ Հայաստանի վերականգնման ուղղությամբ։ Ներկայացնում ենք հանդիպման մի հատվածը։
«Այս իշխանությունները մի զարմանալի հատկություն ունեն՝ չլսել մասնագետին, ոնց որ մասնագետը թշնամի լինի։ Ես չգիտեմ սա ինչից է գալիս, կոմպլեքցներից, որ իրենք ոչ մի բանի մասնագետ չեն, բայց սա մի բարդույթ է, որը ավիրեց ոլորտներ և արդյունքը այն է, ինչ մենք ունենք»,-իր խոսքում նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Ավելի մանրամասն տեսանյութում։

Դիտվել է 11562անգամ
Վերջին լուրեր