Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2021 : 13-43

Թուրքիայի հետ սահմանը բացելը մեծ վնաս կհասցնի մեր գյուղատնտեսությանը, գյուղացիների վիճակը լինելու է սարսափելի. Ռոբերտ Քոչարյան

«Մենք չենք կարող ասել, որ փակ սահմանը լավ բան է, նորմալ չէ, որ մենք փորձենք քարոզել, որ սահմանները փակ պահելը լավ երևույթ է, բայց մի բան ակնհայտ է՝ այսօր Թուրքիայի հետ սահմանը բացելը մեծ հարված կհասցնի մեր գյուղատնտեսությանը, որովհետև մեր գյուղատնտեսությունները մրցակից են», - ասել է նա։
Քոչարյանիի խոսքով՝ ակնհայտ է, որ Թուրքիայի գյուղատնտեսությունն ավելի լավ վիճակում է, Թուրքիայի կառավարությունը շատ ավելի մեծ սուբսիդիաներ է տրամադրում գյուղատնտեսությանը։
«Հայաստանում դա գրեթե չի արվում, գյուղնախարարության վերացումն էլ լրիվ ոլորտը թողեց անտեր», - ասել է նա։
Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ եթե հիմա սահմանը բացվի՝ Արարատյան դաշտավայրի գյուղացիների վիճակը լինելու է ուղղակի սարսափելի, իրենց ապրանքը մրցունակ չի լինելու գնային առումով։
Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 12719անգամ
Վերջին լուրեր