28 / Ապրիլ / 2021 : 14-00

Ով չի ուզում աշխատել, էն գլխից ես ինքս կխնդրեմ, որ ինձ ձայն չտա, չեմ թողնելու դիվանագետ լինի՝ դիվանին պառկած․ Ռոբերտ Քոչարյան

Ռուսաստանի շուկան 145 մլն է, ԵԱՏՄ շուկան՝ ավելի մեծ, արդյունավետ կառավարման պարագայում, եթե մենք այստեղ չխանգարենք մեր գործարարներին եւ մեկ ավել քայլ անենք Ռուսաստանի հետ ինտեգրացիայի ուղղությամբ, իրոք համոզված եմ, որ այդ մեծ շուկա մտնելով Հայաստանի համար այնպիսի մեծ ռեզերվներ են բացվում, որ շատ հանգիստ կարող ենք հաջողության հասնել: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական հեռանկարներին։
«Նաեւ Ռուսաստանի համար դա հետաքրքիր կլինի, որ փոքր ծավալի մեջ աջակցել այն աստիճանի, որ Հայաստանն էապես տարբերվի իր տնտեսական առաջխաղացումով եւ օրինակ ծառայի ուրիշների համար՝ ավելի խորը ինտեգրվելու առումով: Սա կարող է լինել մի օրինակ, որը հրապուրիչ դարձնի Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրման ճանապարհը: Չմտնենք մոդելավորման մեջ, որովհետեւ այդպիսի ծրագիր ունեմ եւ գիտեմ, թե կոնկրետ ինչ է պետք է անել»,-ասաց նա:
Քոչարյանը հայտարարեց, որ տնտեսական ոլորտի կայունության համար չափազանց կարեւոր է եւ մակրոտնտեսական կայունությունը, ներդրումային միջավայրը, որը այս երեք տարվա ընթացքում քայքայել են մինչեւ վերջ:
«Այո, այդ հնարավորությունը կա եւ եթե ես չունենայի այդ վստահությունը, որ մենք ի վիճակի ենք կրկնել այն տնտեսական հաջողությունները, որոնք գրանցել ենք 1998-2008 թվականներին, ապա այս հայտը՝ մասնակցել ընտրություններին, չէի տա:
Ով չի ուզում աշխատել, էն գլխից ես ինքս կխնդրեմ, որ ինձ ձայն չտա: Որովհետեւ չեմ թողնելու դիվանագետ լինի՝ դիվանին պառկած: Հնարավորություն կա Հայաստանը մեծ շինհրապարակի վերածելու: Բոլորի համար աշխատանք լինելու է»,-ասաց նախկին նախագահը:
Տեսանյութ։
Դիտվել է 29879անգամ
Վերջին լուրեր