28 / Ապրիլ / 2021 : 15-04

Այսօր Հայաստանում գնաճն աննորմալ չափերի է հասել, իրավիճակը հնարավոր է շտկել շատ կարճ ժամանակում․ Ռոբերտ Քոչարյան

Այսօր Հայաստանում գնաճն աննորմալ չափերի է հասել, այսպես չպետք է լինի։ Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական հեռանկարներին։
«Երբ փորձում ես հասկանալ, թե ինչու է այդպես, իշխանությունը որեւէ բացատրություն չի տալիս: Երբ թվերով ես նայում, հասկանում ես, որ ոչ միայն քաղաքականությունն է կեղծիքի վրա կառուցվում, նաեւ տնտեսությունը: Գնաճի հետ կապված իրավիճակը եւս հնարավոր է շտկել շատ կարճ ժամանակում: Դուք ընտրություններից հետո մեկ ամսվա ընթացքում զգալու եք:
Չկան ներդրումներ ընդհանրապես: Նավթ, գազ նման կարգի բնական ռեսուրսներ չունեցող երկիրը չի կարող զարգանալ: Իսկ ներդրումային քաղաքականությունն այնպիսի վիճակի են հասցրել, որ ոչ մի ողջամիտ մտածող ներդրող Հայաստանում ներդրում չի անելու: Ավերեցին բանկային գաղտնիքը, մի շարք այլ հարցեր, մասկի շոուներով գործարարների հետեւից ընկնելով, քրեական գործեր հարուցելով, մատ թափ տալով… այդպես տնտեսություն չեն զարգացնում:
Միայն մեկ նախադասությունը հերիք է, որ խաչ քաշեն ներդրումային միջավայրի վրա, երբ վարչապետն ասում է, թե ամեն մի ներդրողի կցելու են ԱԱԾ-ի աշխատող: Դա ուղղակի հերիք է: Սա նշանակում է զրոյական մակարդակի վրա հասկանալ ներդրողի, գործարարի հոգեբանությունը: Այդ կարգի հիմարություն դժվար է նույնիսկ հորինել»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Տեսանյութ։
Դիտվել է 7293անգամ
Վերջին լուրեր