28 / Ապրիլ / 2021 : 19-00

Ընդդիմությունը գալիս ներկա է ստանում, որ աշխատավարձ ստանա ու կորում է. Ռուբեն Ռուբինյան

Այսօր Ազգային ժողովում իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ արդեն երկար ժամանակ է ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները չեն գալիս ԱԺ խորհրդի նիստերին, իսկ լիագումար նիստերի ժամանակ առավոտյան գալիս գրանցվում են, այսինքն՝ ներկա ստանում, որպեսզի աշխատավարձ ստանան, ու գնում են: Կարծես թե քաղաքական բոյկոտի մասին հայտարարություն չեն արել։
Պատգամավորն ԱԺ խոսնակից հետաքրքրվեց՝ տեղյակ է արդյո՞ք վերջինս, թե ուր է կորում ընդդիմությունը:
Արարատ Միրզոյանը հարցին պատասխանեց ՝ ոչ:
Դիտվել է 4729անգամ
Վերջին լուրեր