Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Ապրիլ / 2021 : 12-35

Հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանում առկա բոլոր խնդիրների հիմքում ընկած է կառավարման ճգնաժամը: Այս մասին ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր աջակիցների հետ հանդիպմանը։
«Հայաստանում առկա բոլոր խնդիրների հիմքում ընկած է կառավարման ճգնաժամը: Վատ է կառավարվել տնտեսությունը, ինչի արդյունքում ունենք տնտեսական անկում, պատերազմի ապաշնորհ կառավարման հետևանքով մենք ունենք պարտություն, զոհեր ու բազմաթիվ գերիներ։ Նրանց հետ վերադարձնելու անկարողությունը նույնպես կառավարման հմտություններից զուրկ պետական իշխանության մասին է խոսում։
Պետական կառավարման ճգնաժամի վերացմամբ հնարավոր է հզորացնել Հայաստանը: Ամրապնդելով մեր բանակցային դիրքերը՝ հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը, դառնալ տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը։
Այսպիսին է տեսնում նախագահ Քոչարյանը Հայաստանի ապագան, ինչի մասին էլ խոսել էր իր աջակիցների հետ նախորդ հանդիպման ընթացքում։ Սա հանդիպման տեսագրության երկրորդ հատվածն է»։
Տեսանյութ։
Դիտվել է 30845անգամ
Վերջին լուրեր