29 / Ապրիլ / 2021 : 15-50
Իմ տպավորությամբ, սա պլանավորած պարտություն էր, հարցերի պատասխանները կստանանք հունիսի 21-ից հետո. Ռոբերտ Քոչարյան
Մենք այս պատերազմն այսպես չպետք է պարտվեինք, ընդհանրապես, մենք այս պատերազմը չպետք է պարտվեինք: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Պատերազմի 3-4-րդ օրը ես արդեն տեսնում էի, որ մենք լրջագույն պրոբլեմ ունենք։ Պետությունը լիարժեք իր վրա չվերցրեց այդ պատերազմի կառավարումը։ Սա է ամենից մեծ պրոբլեմը։ Ոչ մի բանակ չի կարող մեկ շաբաթից ավել պատերազմել։ Սովորաբար նման պատերազմների դեպքում բանակը, ըստ հաշվարկների, դիմանում է 5-7 օր։ Այդ ընթացքում սկսում է բանակի համալրումը։ Ամենից մեծ պրոբլեմը հենց դա եղավ, որ առաջին մեծ հարվածը բանակն իր վրա ընդունեց, բայց շարունակելու համար պետք է ուրիշ պրոցեսներ կատարվեին՝ պետության աշխատանք, թիկունքի աշխատանք, բանակի համալրում, ընդհանուր մոբիլիզացիա, մոբ ռեսուրսի ճիշտ կառավարումը... Սա ուղղակի չեղավ»,-ասաց նա՝ հավելելով, որ հենց դա է պատճառը, որ առաջին 4-5 օրերի ընթացքում մեր վիճակն այնքան էլ վատ չէր։
«Թշնամին հարավում մոտ 3-4 կմ 14 կմ կտրվածքով էր ֆրոնտը ճեղքել, եւ հյուսիսում մոտ 5 կմ կտորի վրա թշնամին առաջացել էր։ Դրանից հետո արդեն պետությունն իր ողջ ուժով պետք է մտներ խաղի մեջ, չմտավ, այդտեղից սկսվեց արագությամբ հետ նահանջը։ Այս ամոբողջ գործընթացից եմ հիասթափված եւ չունեմ շատ հարցերի պատասխաններ, թե ինչու այսպես եղավ: Կարծում եմ, որ դրանց պատասխանները մենք ստանալու ենք հունսիսի 21-ից հետո»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահն ասել է, պետք է հասկանալ, թե ԶՈւ ԳՇ գեներալիտետի հայտարարության տակ էլ ինչ կա, քանի որ այն կարդալիս հասկացել է, որ բոլորը լիքը ասելիք ունեն։
«Իմ տպավորությունն այն է, որ սա պլանավորած պարտություն էր։ Պետք է հասկանանք, թե ինչն էր մոտիվացիան, ով էր պլանավորողն ու ով էր այդ պլանավորած պարտությունն իրականացնողը»,-նշեց Քոչարյանը:
Տեսանյութ
Դիտվել է
18126անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...