29 / Ապրիլ / 2021 : 16-01

Իրենք մեր պետությունից դեռ բան են ուզում, դրա համար են պահում գերիներին․ Ռ. Քոչարյանը գերիների հարցի մասին

Պետք է ուղղակի ճնշումը մեծացնել: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է հնարավոր վերադարձնել գերիներին:
«Գերիներին երկար պահելը դժվար է: Միշտ ճնշման տակ է հայտնվում երկիրը: Մենք առաջին պատերազմից հետո 130-140 գերի ենք ունեցել եւ այնպես չի, որ հաճույքով գերի ես պահում, որովհետեւ ճնշումը մեծ է: Հայաստանը պետք է իր բոլոր դիվանագիտական հնարավորություններն օգտագործի այդ միջազգային կառույցների, նաեւ տարբեր երկրների ճնշումը Ադրբեջանի վրա: Մի պահ է գալիս, որ իրենք պետք է մտածեն՝ գլխացավանքը մեծ է, ավելի լավ է այդ հարցից ազատվենք, վերադարձնենք այդ մարդկանց: Եթե այն տեմպով անեն, ոնց հիմա են անում, կարող է տարիներ տեւել: Պետք է այնպիսի մի արշավ սկսել, որ Ադրբեջանի նյարդերը չդիմանան եւ արագ հետ տան: Իմ տպավորությունն այն է, որ իրենք մեր պետությունից դեռ բան են ուզում, դրա համար են պահում գերիներին: Պահում են ակնկալիքով, որ դրա դիմաց ինչ-որ բան են ստանալու»,-ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով, դա կարող է լինել հյուսիս հետ կապված, որտեղ անկլավների հարց կա, կարող է լինել Սյունքով միջանցք ստանալու հարցը, կարող է լինի Ղարաբաղում Կարմիր շուկա-Շուշի ճանապարհի կառուցման հարցը, կարող է լինի նաեւ Ղարաբաղում ՊԲ կարգավիճակի հարցը. «Առնվազն 4 մեծ հարցեր կան, որոնց շուրջ իրենք որոշ սպասելիքներ, ակննկալիքներ եւ ախորժակ ունեն եւ իրենց թվում է, որ գերիների հարցը դա այն մահակն է իրենց ձեռքին, որով կարող են Հայաստանին պտրատդրել այս հարցերում զիրջումների գնալ: Մենք չպետք է թույլ տանք, որ գերիների հարցը տարածքային կամ այլ առեւտրի առարկա դառնա: Դա լավ չի հենց գերիների համար: Որովհետեւ կարող է մի քանի հոգու թողնեն, հետո ասեն՝ այ էս մի հարցն էլ լուծեք եւ դա կարող է ձգձգվել»,-ընդգծեց երկրորդ նախագահը:
Տեսանյութ։
Դիտվել է 11299անգամ
Վերջին լուրեր