Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Մայիս / 2021 : 09-54

Հայաստանում քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 18 կմ հարավ-արևելք

Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 08:18-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.01⁰ և արևելյան երկայնության 45.44⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Մարտունի քաղաքից 18 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Արտաբույնք, Թառաթումբ, Հորս, Սալի և Քարագլուխ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

ԱԻՆ
Դիտվել է 60593անգամ
Վերջին լուրեր