03 / Մայիս / 2021 : 13-26

Ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է առաջնագծում․ Փաշինյան

Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի, ի պատասխան ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ինչո՞ւ չունենք կահավորված առաջնագիծ, ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Խնդրում եմ հաջորդ անգամ քարտեզներով հրապարակեք, օրինակ՝ կոորդինատ էսինչից էսինչը չունենք խրամատներ, այստեղ մի քիչ ուժեղ ենք, այստեղ չարժի հարձակվել: Հասկանո՞ւմ ենք՝ ինչ ենք անում ընդհանրապես», – արձագանքեց Փաշինյանը:

Պատգամավորը, սակայն, հակադարձեց, որ առաջնագիծն ուղիղ Ադրբեջանի տեսադաշտում է և ինքն իր հարցով ռազմական գաղտնիք չի բացահայտում:

«Հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադբրեջանցիները, այլև Դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է, որովհետև հսկայական մեծամասնությունն արվում է գաղտնի», - նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։
Դիտվել է 21265անգամ
Վերջին լուրեր