Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Մայիս / 2021 : 13-59

Ինչո՞ւ ԱՄՆ-ը ընդունեց Հայոց ցեղասպանությունը․ Նիկոլ Փաշինյանը նշեց չորս գործոն

Ինչո՞ւ ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այդտեղ կա մեկ երկարաժամկետ, մեկ միջնաժամկետ ու երկու կարճաժամկետ գործոն։

«Երկարաժամկետ գործոնը, միանաշանակ, ԱՄՆ հայկական համայնքի ու Սփյուռքի հետևողական աշխատանքն է, միջնաժամկետ գործոնը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքակնությունն է ու այս համատեքստում դիսոնանսը, որ առաջացել է Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև, կարճաժամկետ գործոնները՝ 44-օրյա պատերազմն ու դրանում Թուրքիայի բացահայտ ու ակտիվ ներգրավվածությունը և Հայաստանի ժողովրդավարական երկիր լինելը», – Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա համոզմամբ՝ այս չորս գործոնն է, որ բերել է ԱՄՆ նախագահի կողմից այդ աննախադեպ ու պատմական որոշման կայացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Դիտվել է 15203անգամ
Վերջին լուրեր