03 / Մայիս / 2021 : 17-44

«Որ լիազորություն ունենայինք պատերի տակ գնդակահարեինք, առաջնագիծ խաբար անողներին, որ թողեք եկեք, ի՞նչ գործ ունեք»․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ:

«Այո, մենք հուսահատ կռիվ ենք տվել, կներեք արտահայտությանս, այնպիսի հուսահատ կռիվ ենք տվել, ինչպիսի կռիվ հայ ժողովուրդը ժամանակին տվել է Ավարայրի դաշտում, Սարդարապատում ու տասնյակ այդպիսի օրինակներ: Որովհետև մենք համարել ենք, որ որպես ազգ, որպես պետություն, որպես ժողովուրդ պետք է պայքարենք մեր իրավունքների համար: Չենք հանձնվել մենք: Բանակցային ամբողջ գործընթացը եղել է մեր ազգային և պետական շահերից նահանջի գործ...: Ի՞նչ պետք է անեինք: Պետք է ասեինք, այո, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ... եկեք հաշվենք, ի վերջո Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակչությունն ինչքան է: Գնացեք, թող բացատրեն: Նախորդ օրն ասել է այդ մարդը «Լեռնային Ղարաբաղի բնակչություն»: Դուք լսե՞լ եք ես երբևէ ասեմ Լեռնային Ղարաբաղի բնակչություն: Ես ասել եմ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ: Ի՞նչ տարբերություն: Ժողովուրդը սահմանադրական սուբյեկտ է, որին պատկանում է իշխանությունը, որը ձևավորել է իր իշխանությունը: Բնակչությունը ո՞րն է: Եվ մի հատ էլ նամակ է գրում, ասում է՝ եկեք նայենք, հասկանանք ադբեջանցիներն ինչքան են: Ասում է Շուշիի հարց երբեք չի քննարկվել: Բոլորն ասում են ոչ, չի քննարկվել: Ասում է ուղիղ խոսքն ո՞ւմ են ասում: Բայց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակչությունը ծառերի տակ է՞ր ապրելու, ավտոների մեջ է՞ր քնելու:

Այո, մենք կռիվ ենք տվել: Եվ ասում եմ՝ իմ ընտանիքն այդ կռվի մեջ է եղել: Որևէ մեկը չի կարող ասել, որ ես իմ որդու անվտանգության համար 1 մմ ավել բան եմ արել, քան մյուս տասնյակ հազարավոր երեխաների համար: Որևէ մեկը չի կարող այդպիսի բան ասել: Նույն խրամաբջիջի մեջ գտնվող տղան՝ իմ որդու ընկերը, որ իր նման կամավոր է մեկնել, որովհետև մեր օրենքում այդպիսի անհասականի բան կա, որ մի տարի զորացրվածներին չենք մոբիլիզիացնում: Մեր ամենամարտունակ հատվածին չենք մոբիլիզացնում: Նույն խրամաբջիջի մեջ, ականանետի պայթյունից, կողք-կողքի իրար կպած են եղել, այդ տղան զոհվել է, իմ որդին՝ ոչ: Ո՞վ է որոշել դա:

Մենք կռիվ ենք տվել, որովհետև ես այս ամբիոնից և դրանից առաջ ասել եմ՝ մենք Վարդան Մամիկոնյանի սերունդներն ենք, մենք Արամ Մանուկյանի սերունդներն ենք: Գուցե մեր սխալն այն էր, որ Արամ Մանուկյանի լիազորությունները չէինք վերցրել: Որ առաջնագիծ խաբար անողներին, որ թողեք եկեք, ի՞նչ գործ ունեք, որ լիազորություն ունենայինք պատերի տակ գնդակահարեինք...»։

Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթ ամբողջությամբ այստեղ
Դիտվել է 21549անգամ
Վերջին լուրեր