04 / Մայիս / 2021 : 10-43

Շրջակա միջավայրի նախարարությունում կին աշխատակիցները ծեծել են իրար, հնչել են սպառնալիքներ․ հայտնի են անունները

ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 30-ին ժ.16.20-ին 2-րդ պոլիկլինիկայից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ «երկու ձեռքերի կապտուկներ, քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի կին Լ.Ղազարյանը, որը աշխատում է Շրջակա միջավայրի նախարարությունում որպես գլխավոր մասնագետ: Վերջինս բժիշկներին հայտնել է, որ աշխատավայրում իրեն ծեծի են ենթարկել:

Արդյունքում, պոլիկլինիկայի ահազանգի հետքերով նախարարություն են շտապել իրավապահները եւ պարզել, որ ապրիլի 29-ին ժ.11.00-ին շրջակա միջավայրի նախարարությունում Լ.Ղազարյանը վիճաբանել է նախարարության մեկ այլ աշխատակից Նառա Սահակյանի հետ , որի ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել Լ.Ղազարյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք և հնչեցրել սպանության սպառնալիքներ:

Ու մինչ իրավապահները սկսել են հետաքննություն եւ փորձել են պարզել նախարարության կանանց ծեծկռտուքի պատճառը, Ն.Սահակայանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և պատմել է եղելություն: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` Ն.Սահակյանը հայտնել է, որ նշված վիճաբանության ժամանակ Լ.Ղազարյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ի դեպ, իրավապահները նախարարության երկու կին աշխատակիցներին հրավիրել են հարցաքննության, որպեսզի վերջիններս բացատրություն տան դեպքի մասին, սակայն Լ. Ղազարյանը և Ն. Սահակյանը հրաժարվել են հաղորդումներ տալ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները դեպքի առթիվ նշանակել են դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:
Դիտվել է 11207անգամ
Վերջին լուրեր