05 / Մայիս / 2021 : 14-28

Քիչ առաջ Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժ Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք

Մայիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:16-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.83⁰ և արևելյան երկայնության աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի` Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի` Զանգակատուն, Լանջառ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:


Հիշեցնենք, որ այսօր մայիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 09:56-ին Հայաստանում գրանցվել երկրաշարժ` Ելփին գյուղից 14 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով ։

ԱԻՆ
Դիտվել է 34338անգամ
Վերջին լուրեր