Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մայիս / 2021 : 17-13

ՊՆ ծառայողը Nissan-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ճանապարհին․ ՊՆ ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 14։20-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 29-ամյա Զորիկ Խ-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածով անցնող ջրատարի համար նախատեսված փոսում, առաջ ընթացել և գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Տեղեկացնում է է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Աշտարակի բնակիչ, 48-ամյա Գագիկ Գ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։

Վարորդը տեղոոմ ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է սթափ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Դիտվել է 12388անգամ
Վերջին լուրեր