05 / Մայիս / 2021 : 18-26

«Սերժ Սարգսյանն ավելին էր տալիս Ադրբեջանին, բայց Ալիևն ասաց՝ ոչ․ հո դավաճան ասելով չի, թող ապացուցեն». Փաշինյան

Սերժ Սարգսյանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բառացի ասել է, որ իրենք պատրաստ էին 7 շրջանները հանձնել Ադրբեջանին, բայց վերջինս ասում էր՝ ո՛չ, ավելի՛ն պետք է տաք։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Սերժ Սարգսյանը Ղարաբաղի կեսն էլ էր տալիս Ադրբեջանին, բայց նա ասում էր՝ ոչ»,- նշեց Փաշինյանը։

«Պետք է ասեինք՝ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի կեսը տվել է, եկեք մյուս կեսն էլ մենք ենք տալիս, որպեսզի պատերազմ չլինի»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իր ասածների ապացույցը Սարգսյանի խոսքերն են, ինքն իրենից ոչինչ չի ասում։

Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 18092անգամ
Վերջին լուրեր