05 / Մայիս / 2021 : 18-37

Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դուք դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք․ Փաշինյան

Հո՞ դավաճան ասելով չի, թող այդ մեղադրանքը հիմնավորվի, տեսնենք՝ դավաճանն ով է։ ԱԺ ամբիոնից անկախ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ բանակցային գործընթացի վերաբերյալ դիտարկումներին ի պատասխան՝ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը բացի 7 շրջաններից Ղարաբաղի կեսն էր տալիս Ադրբեջանին, բայց Ադրբեջանը ասում էր ոչ․



«Մեր նախորդ հարց ու պատասխանից հետո, երբ ես ասում էի՝ երբ Սերժ Սարգայանը օգտագործում է բնակիչ եզրույթը, արդո՞ք կարող ենք եզրակացնել, որ ԼՂԻՄ-ի ադրբեջանցի բնակիչները պիտի մասնակցեին այդ ենթադրվող հանրաքվեին, ինձ զարմացրեց, որ Հանրապետականները էլի արձագանքեցին, ասացին՝ դե Խորհրդային միության ժամանակ եղած չափով պիտի մասնակցեին ադրբեջանցիները»։


Ըստ Փաշինյանի՝ այստեղ երկու սկզբունքային հարց կա՝ առաջինը՝ Խորհրդային միության տարիներին ԼՂԻՄ-ում բնակվել է 40 հազար ադրբեջանցի․

«Հիմա, երբ այդ 40 հազար ադրբեջանցին Սերժ Սարգսյանի և Հանրապետականի հիշատակած հանրաքվեի բերումով ստանում է Ղարաբաղի բնակչի կարգավիճակ, այդ բնակիչը որտե՞ղ պետք է բնակվեր, Շուշիի հարց միշտ եղել է, կարող ենք արդյո՞ք ասել, որ նրանք բնակվելու էին այն նույն տեղերում, որտեղ բնակվել են նախկինում»։

Փաշինյանը նաև հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս էր որոշվելու հանրաքվեի արդյունքը, արդյո՞ք մատնանշած փաստաթղթում ձևակերպված էր տեղը, ոչ ձևակերպված չէր, պնդում է նա և հավելում՝ Ադրբեջանի մեկնաբանությունն այն էր, որ այդ հանրաքվեն պետք է տեղի ունենար ամբողջ Ադրբեջանի տարածքում․

«Նույնիսկ այս տարբերակին Ադրբեջանը ասել է ոչ»,-ասում է Փաշինյանն ու հիշեցնում՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունները, թե բանակցային գործընթացը փակուղում է․

«Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դուք դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք, մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ»։

Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 5390անգամ
Վերջին լուրեր