05 / Մայիս / 2021 : 19-28
Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել և այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն․ չի ստացվի․ Փաշինյան
Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը:
Փաշինյանը մասնավորապես հայտարարեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընդդիմադիր քաղաքական գործունեության ընթացքում երկու անգամ փորձել է անել պատկերավոր ասած իշխանափոխություն կամ հեղափոխություն՝ 2008 թվականի ժողովրդական հեղափոխությունը, որը չի ստացվել, և բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, որի ճակատագիրը բոլորը գիտեն. «Թերևս պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել ու այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն: Մի երկու տերմին էլ կա, ուղղակի ես հիմա չեմ օգտագործում»:
«Ես հիմա մտածեցի, որ մարդիկ կային, որ 1997-98 թվականերից պնդում էին, որ սա թատրոն է, խաղ է, այս քաղաքական պրոցեսները:
Հիմա այս խոսակցությունները, ենթադրում եմ, որ ավելի կակտիվանան ու այդպես պնդող մարդիկ կասեն, իմ երեսով կտան, կասեն՝ բա որ այն ժամանակ ասում էինք՝ այս ամեն ինչը թատրոն է, գնացիք այդ ամեն ինչի մեջ մտաք և այլն:
Ուրիշ բան եմ ուզում ասել, փաստորեն միակ բանը, որը քաղաքական գործունեության ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանին նախկինում մեծ ճշգրտությամբ հաջողվել է, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելն ու պահելն է, որը խափանվել է դահլիճում ներկա ու ոչ ներկա մարդկանց ջանքերով»,-ասաց նա՝ հավելելով, որ ավազակապետական հեղափոխությունը չի ստացվի:
Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է
9584անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...