Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Մայիս / 2021 : 15-47

«Վերածնվող Հայաստանը» և ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցեն Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքով

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրույթուններին կմասնակցի Հայ հեղափոխական դանակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դանակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը», - նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Դիտվել է 8239անգամ
Վերջին լուրեր