06 / Մայիս / 2021 : 19-33

Շուտով Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման մասին առաջին հայցերը կներկայացնի․ Դավթյան

Հեռու չէ այն օրը, երբ Հայաստանի գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման առաջին հայցերը կներկայացնի: Այս մասին Ազգային ժողովի նիստում Գլխավոր դատախազության 2020 թվականի կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց գերատեսչության ղեկավար Արթուր Դավթյանը:
Նրա խոսքով՝ 2020թ․ սեպտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը հետաքննություն սկսելու վերաբերյալ 214 որոշում է կայացվել:

«Ինստիտուտի գործարկումից ի վեր ծագել են մի քանի գործնական հարցեր, որոնք պահանջում են նաեւ օրենսդրական փոփոխություններ»,- ասաց գլխավոր դատախազը:
Դիտվել է 7732անգամ
Վերջին լուրեր