06 / Մայիս / 2021 : 20-07
Փաստորեն ծեր աղվեսի խաղերն արդեն պարզ են ոչ միայն իմ սերնդի, այլ նաև երիտասարդ քաղաքական գործիչների համար․ Եսայան
Երեկ առաջին նախագահը, խախտելով էթիկայի նորմերը, առանց կողմերի համաձայնության, հրապարակեց Հայաստանի նախկին Նախագահների հանդիպման ժամանակ արաց իր առաջարկը, «ձեռի հետ» խեղաթյուրելով Ռոբերտ Քոչարյանի պատասխանը։ Եվ նորից հայտնվեցին «իմաստուն պապիի սազանդարները», որոնք սկսեցին գովել նրա քաղաքական հեռատեսությունն ու խորաթափանցությունը։Հանրահայտ է, որ լտպ-ի և Ռոբերտ Քոչարյանի միջև գաղափարական հակասության և 97-98 թվերին առաջինի հեռացմանը հանգեցրած դեպքերի հիմքը Արցախյան հարցում նրանց հակադիր դիրքորոշումներն էին։ Այն ժամանակ էլ լտպ-ն և նրա քաղաքական հենարանը հանդիսացող քաղաքական ուժերը, փորձելով բացատրել իրենց կառավարման ձախողումները, հայտարարում էին, որ Հայաստանի համար Արցախը իր ուժերից վեր բեռ էր և զարգանալու համար պետք էր ամեն գնով ազատվել այդ հարցից, ընդհուպ համաձայնվելով Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման պայմաններում այն թողնել Ադրբեջանի կազմում։ Նրան իշխանությունից հեռացրած ուժերը, Ռոբերտ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, գտնում էին, որ Արցախը նաև Հայաստանի անվտանգության երաշխիքն է ու հնարավոր է միաժամանակ ապահովել և Հայաստանի զարգացումը, և բանակցություններով հասնել Արցախի հարցի հայանպաստ կարգավորմանը։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի՝ 1998-2008 թվերի կառավարման շրջանում երկնիշ տնտեսական աճը փայլուն ապացույցը եղավ նրա, որ տնտեսական զարգացման խոչընդոտը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ, ոչ թե Արցախյան հարցն էր, այլ ապաշնորհ կառավարումը։
Հիմա փորձենք հասկանալ, թե իր հոգեզավակ ու գաղափարական հետևորդ այս դավաճան հողատուի կողմից պայմանավորված պատերազմի արդյունքում Արցախը հանձնելուց հետո ի՞նչ նպատակ էր հետապնդում լտպ այս ձախողված նախաձեռնությունը։1. Սա նրա կողմից փորձ է սահմանազատվել պարտությունից և տպավորություն ստեղծել, թե ինքն ու իր «ծրագիրը» իրականացրած դավաճանը նույն գաղափարական հոսանքի ներկայացուցիչները չեն։
2 .Արտահերթ ընտրություններից առաջ փորձ անել լղոզել գաղափարական դաշտն, այն փորձելով հանգեցնել նիկոլի անձի դեմ պայքարի, ոչ թե Հայաստանի քաղաքական կյանքում ապագայում նիկոլիզմի, այն է լևոնիզմի բացառման
3. Լավ հասկանալով որ, ինչպես 1998 թվին, այնպես էլ հիմա լևոնանիկոլիզմի դեմ պայքարը առաջնորդելու և հաղթելու ունակ կարող է լինել ազգային գաղափարախոսությունը դավանող քաղաքական ուժերի ու անհատների համախմբված բևեռը, ամեն գնով փորձել խանգարել ՀՅ Դաշնակցության, Արցախը և Սյունիքը ներկայացնող քաղաքական ուժերի և անհատների միասնական ճակատի ձևավորմանը՝ մի անգամ արդեն իրեն հաղթած Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։
4. Հանդես գալով «նախկին» Նախագահների՝ մեկ բլոկով հանդես գալու նախաձեռնությամբ, առաջիկա նախընտրական քարոզարշավում անուղղակի աջակցություն ցույց տալ իր հոգեզավակ հողատուի միակ «գաղափարական» թեզին, թե նրա դեմ պալքարում են «նախկինները»։
5 Ընտրարշավի մեջ մտնելու նախօրյակին հանդես գալով նիկոլի քննադատությամբ, հասարակությանը մոլորեցնելով փորձ անել դիրքավորվել որպես հողատուին (ոչ թե նիկոլիզմին) ընդդիմադիր քաղաքական ուժ, «մոռանալով», որ ներկայիս ուսապարկերի մեծ մասը ՀԱԿ-ի նախկին երիտթևն և, իսկ նրանց աջակցելու համար իր կողմից «գործուղվել» են զանազան քանդոներ, գագիկջհանգիրյաններ, հովիկիգիթյաններ և շատ ուրիշներ։
5 Ընտրարշավի մեջ մտնելու նախօրյակին հանդես գալով նիկոլի քննադատությամբ, հասարակությանը մոլորեցնելով փորձ անել դիրքավորվել որպես հողատուին (ոչ թե նիկոլիզմին) ընդդիմադիր քաղաքական ուժ, «մոռանալով», որ ներկայիս ուսապարկերի մեծ մասը ՀԱԿ-ի նախկին երիտթևն և, իսկ նրանց աջակցելու համար իր կողմից «գործուղվել» են զանազան քանդոներ, գագիկջհանգիրյաններ, հովիկիգիթյաններ և շատ ուրիշներ։
6. Լավ հասկանով, որ իր «նախաձեռնությունը» չի կարող ընդունելի լինել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ առավել ևս իր գաղափարական հակառակորդ ՀՅԴաշնակցության կողմից, տպավորություն ստեղծել, թե «ընդդիմադիր» դաշտն ընտրության է գնում պառակտված, մինչդեռ իրականում խնդիրն առավել քան հասկանալի է բոլորի համար, և կազմակերպական առումով ընտրության առանձին գնացող ուժերը հստակ ձևակերպել են իրենց նպատակը՝ նիկոլն ու նիկոլիզմը պետք է ապագայում բացառվեն Հայաստանի քաղաքական քարտեզի վրա։
Հ.Գ. 2 օր առաջ դիտեցի Ագնեսա Խամոյանի հարցազրույցը ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտարարեց, որ միամիտ են բոլոր նրանք, ով հավատում է լտպ-ի ու դավաճան հողատուի միջև իբր գոյություն ունեցող «հակասության» մասին հեքիաթին։ Փաստորեն ծեր աղվեսի խաղերն արդեն պարզ են ոչ միայն իմ սերնդի, այլ նաև երիտասարդ քաղաքական գործիչների համար, որի համար ուրախ եմ։
ՀՅԴ անդամ Բագրատ Եսայան
Դիտվել է
97438անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...