Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Մայիս / 2021 : 10-33

Լավրովը բացահայտեց «Մեղրիի միջանցքի» հեղինակին

Երևան այցելած ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը շատ պարզ բացատրեց, որ Մոսկվան որևէ առնչություն չունի «Մեղրիի միջանցքի» հետ և որ Նիկոլն ինքն է որոշել այդ միջանցքը տրամադրել թուրքերին՝ Անկարայի և Բաքվի կապն ապահովելու նպատակով...

Ավելին, Լավրովը նաև ակնարկեց, որ ՌԴ-ին բացարձակ ձեռնտու չէ այդ միջանցքի գորյությունը...

Հետաքրքիր է, Նիկոլին երկրպագողները, ժեխը և փթիրը, ինչպես նաև հակառուսական տարրերը շարունակելու են նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի համար մեղադրել Մոսկվային, թե, իբր նա է այդ ամենի հետևում կանգնած...


Հիմա Լավրովը շատ պարզ ասեց, որ «Մեղրիի միջանցքի» հեղինակը Նիկոլն է...Համոզված եմ, քայլիստները ծպտուն չեն հանի, բայց դավաճան Նիկոլին սպասարկողները պրիմիտիվ ստերով և մանիպուլյացիաներով կհամոզեն ազգադավ տականքին երկրպագողներին, որ Նիկոլը ոչ մի մեղք չունի՝ իրեն դա պարտադրում են, համ էլ նախկիններն են մեղավոր...

Հիշեցնեմ, որ 2020 թ-ի ապրիլին նույն Լավրովը բացահայտեց, որ դավաճան Նիկոլը գաղտնի բանակցում է Բաքվի հետ, որին նիկոլականները, ժեխը և փթիրը պատասխանեցին ամենավերջին վիրավորանքներով և հայհոյանհքներով... Իսկ Լավրովը, հայ լինելով, ընդամենը փորձեց իր հայրենակիցներին հասկացնել, թե ինչ վտանգների մեջ ենք մենք... Չհասկացանք...

Թուրք-ադրբեջանական «տրոյական ձի» Նիկոլն ու իր թիմը հիմնվելով տգետ և քաղաքականությունից չհասկացող զանգվածի վրա Հայաստանը տարան խայտառակ պարտության...

Հիմա Մոսկվան Լավրովի միջոցով կրկին մեզ հասկացնում է, որ Նիկոլը դավաճան է... Կրկի՞ն չենք հավատալու... Տգետ զանգվածը սպասում է, որ

Պուտինը բառացի է ասելո՞ւ, որ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը դավաճան է... Չի ասի... Դա իրեն պետք չէ...։

Քաղաքագետ Գագիկ Համբարյան
Դիտվել է 114334անգամ
Վերջին լուրեր