07 / Մայիս / 2021 : 13-04

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում՝

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մայիսի 07-ի ցերեկը, 09-ին կեսօրից հետո, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ՝ 09-10-ին տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Մայիսի 08-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 08-09-ին կբարձրանա՝ 4-5, 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:




Երևան քաղաքում՝

Մայիսի 07-ի ցերեկը, 09-ին` կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Մայիսի 08-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դիտվել է 14372անգամ
Վերջին լուրեր