08 / Մայիս / 2021 : 09-39

Այսօր կրակոցներ են հնչել Երևանում․ կա 1 զոհ, 1 վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից և ատրճանակից կրակված պարկուճներ

Այսօր՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում:
Ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանութան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ ճանապարհին հայտնաբերել են տղամարդու դի:
Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից և դեռևս չճշտված ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր:
Հայտնաբերվել է նաև Mercedes Տ 500մակնիշի ավտոմեքնեան, որի մեջ էլ հայտնաբերվել է բիտա:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված վայրից 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի և վիրավորի ինքնությունը:
Տեղում աշխատում են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ավելի մանրամասն այստեղ

Կարդացեք նաև առնչվող հրապարակումը՝ «Վայ, Հովո ջան․․․»․ ականատեսը՝ այսօր Նոր Նորքում հնչած կրակոցների ու սպանության մասին

Դիտվել է 287286անգամ
Վերջին լուրեր