08 / Մայիս / 2021 : 14-17

Այսօր Երևանում հնչած կրակոցներից սպանվածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են. նոր մանրամասներ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երևանում հնչած կրակոցներից: Մասնավորապես կրակոցներից սպանվածն ու վիրավորված անձը հարազատ եղբայրներ են: Սպանվածը Հովհաննեսն է, իսկ վիրավորը Կարենը: Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ վերջիններս մոտ մեկ ամիս առաջ էին եկել Ավստրիայից: Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վերջիններս նաեւ մոտ ժամանկներս պատրաստվում էին գնալ ԱՄՆ, քանի որ Գրին քարտ էին շահել: Իսկ ինչու են կրակել նրանց վրա՝ իրավապահները դեռեւս փնտրում են պատճառները:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել:
Դիտվել է 72809անգամ
Վերջին լուրեր