09 / Մայիս / 2021 : 12-25
Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ․ Մենք սգում ենք նրա գերությունը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ
Հարգելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ։ Սա մեծ տոն է, որով մենք արդարացիորեն հպարտանում ենք։ Մենք այն մշտապես նշել և շարունակելու ենք նշել, քանզի հսկայական է եղել հայ ժողովրդի ներդրումը 20-րդ դարի արհավիրքի՝ ֆաշիզմի դեմ պայքարում և այդ պայքարում հայ ժողովուրդն ահռելի կորուստներ է կրել։
Ավելի քան 500 հազար հայորդի Խորհրդային Միության և դաշնակից պետությունների բանակներում, դիմադրության շարժման շարքերում մասնակցել է այդ ավերիչ պատերազմին, 300 հազար հայորդիներ զոհվել են հանուն հաղթանակի, 107-ը արժանացել Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանը։ Այս ամենը մեզ թույլ է տալիս պնդելու, որ հայ ժողովուրդը Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ միասին որոշիչ դերակատարում է ունեցել հաղթանակի կերտման գործում։ Մենք մեր նշանակալից լուման ենք ներդրել Եվրոպան և մարդկային ողջ քաղաքակրթությունը ավերիչ պատերազմից փրկելու և ֆաշիզմի ճիրաններից ազատելու գործում։
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին կոփվել և աննախադեպ բարձունքների է հասել մեր զինվորականությունը՝ ռազմարվեստի գործում ձեռք բերելով բարձր պրոֆեսիոնալիզմ։ Պատերազմի և դրան հաջորդած տարիներին հազարավոր հայորդիներ դարձել են Խորհրդային բանակի սպա, իսկ շատերը հասել են ռազմական ծառայության ամենաբարձր գագաթների։ Մենք հպարտանում ենք նրանցով և միշտ կենդանի կպահենք նրանց հիշատակը։
Այդ զինվորականության կորիզն էր, որ հետագայում կազմեց Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի և Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի ողնաշարը։ Այդ զինվորականությունն էր, որ կամավորների՝ մերօրյա հայդուկների հերոսական ոգու հետ միաձուլվելով ազատագրեցին Շուշին։ Այդ զինվորականությունն էր, որ հայ ժողովրդի աննկուն կամքի և վճռականության հետ միասին, վճռեցին Արցախի ազատության համար մղվող պայքարի ելքը։ Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ։ Մենք սգում ենք նրա գերությունը, բայցև գիտակցում, որ անկախ ճակատագրի վայրիվերումներից ու ներկա իրողություններից, մենք պարտավոր ենք նշել նրա ազատագրման օրը։ Այն մեր նորագույն պատմության փառահեղ էջերից է և կարևորագույն նշանակություն է ունեցել մեր ժողովրդի համար։ Ազատագրված Շուշին պատվար է հանդիսացել Արցախի անվտանգության ապահովման համար։ Դրանով հանդերձ այն փաստացի նախադրյալներ է ստեղծել Արցախի պետականաշինության համար և անշրջելի դարձրել արցախահայության ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարը։
Այսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար։ Այսօր մենք խոնարհվում ենք Արցախի պաշտպանության համար՝ հայ ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմներում զոհված մեր բոլոր նահատակների առաջ։
Հավերժ փառք նրանց։
Խորն է մեր ցավը, անամոքելի են մեր վերքերը: Սակայն գիտենք նաև, որ զուր չէր նրանց զոհաբերությունը, նրանք ընկան իրենց հայրենիքի պաշտպանության համար, նրանք զոհվեցին ազատության համար։ Մենք պարտավոր ենք անմար պահել նրանց հիշատակը ու պարտավոր ենք շարունակել նրանց գործը։ Դավաճանած կլինենք նրանց, եթե այսօր չլծվենք մեր հայրենիքի հզորացման ու շենացման գործին։ Դավաճանած կլինենք նրանց հիշատակը, եթե չկառուցենք ամուր պետություն, որը կապահովի Արցախի վերածնունդը:
Դիտվել է
20471անգամ
Դիտեք նաև
08 / Ապրիլ / 2020
Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցութային հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի...
23 / Հունվար / 2020
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ...
04 / Փետրվար / 2020
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կարևորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող...
27 / Մարտ / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի n 1111-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.
Համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի...
31 / Մարտ / 2020
Պարետը փոխել է իր որոշումը
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման մեջ տեղի է ունեցել փոփոխություն։ Այն կապվում է մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահի և ԱԺ...
30 / Մարտ / 2020
Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակված 6 զինծառայող, նոր մեկուսացումներ չեն եղել. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ընթացիկ վիճակագրություն
Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր...
30 / Մարտ / 2020
Որ դեպքում հղի կինը 100 հազար դրամ կստանա. Նախագիծն ընդունվեց կառավարության նիստում
Եթե հղի կինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք ու նրա ամուսինն աշխատանքից ազատվել է սույն թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ու չի անցել մեկ այլ աշխատանքի, միանվագ աջակցություն...
30 / Մարտ / 2020
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ Ազգային ժողովի...