09 / Մայիս / 2021 : 19-48
Տարածաշրջանային հարցերում կտրուկ գործողություններ պետք է չանենք․ Նիկոլ Փաշինյանը Մարտունիում է
Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մարտունիում հանդիպել է տեղի բնակիչների հետ։ Փաշինյանը հանդիպումը սկսեց հարգանքի տուրք մատուցելով Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ընդգծեց, որ հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում պետք է ապրի, զարգանա, պետք է ստեղծվի խաղաղ և կայուն միջավայր տարածաշրջանում։
«Տարածաշրջային հարցերում կտրուկ գործողություններ պետք է չանենք։ Պետք է հանդարտ փորձենք հասկանալ` ինչ տեղի ունեցավ մեզ հետ և ինչու։ Այդ փառապանծ հաղթանակից հետո մենք առերեսվեցինք այս դառը պարտությանը։ Եվ մենք չպետք է վախենանք և փախնենք ինքներս մեզ հետ առերեսվելուց։ Պետք է ուղիղ ինքներս մեր աչքերին նայենք և ասենք` ինչն ենք սխալ արել և այնպես չենք արել, որ մենք, ի վերջո, հասել ենք մի հանգրվանի, որտեղ գործնականում ելք չունեինք»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բանակցելիս բանակցել են մինչև վերջին վայրկյանը, կռվելիս կռվել են մինչև վերջին վայրկյանը։
«Շնորհակալություն եմ հայտնում ձեզանից, որ դուք այդպիսի սերունդ եք դաստիարակել, որը ի վիճակի է եղել մինչև վերջին վայրկյանը կանգնել»,- ասաց Փաշինյանը։
Դիտվել է
12049անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...