10 / Մայիս / 2021 : 10-42

«Նիկո՛լ, մեր ժողովուրդը քեզ նման իրավունք չէր տվել՝ իր վզին փաթաթել Ռոբերտ Քոչարյանին»

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը գրել է.
«Մեր երկիրը զավթեցին դրսից, հիմա փորձում են զավթել նաև ներսից:

Նիկո՛լ, մեր ժողովուրդը քեզ նման իրավունք չէր տվել՝ իր վզին փաթաթել Ռոբերտ Քոչարյանին, նախկին ռեժիմների պարագլուխներին և մեծ ու փոքր բոլոր հանցագործներին:


Դու ոչ միայն թիվ մեկ պատասխանատուն ես, ինչպես դու ես ասում, այլև Ազատության հրապարակի այսօրվա պղծման և այս բոլոր ձախողումների մեղավորն ես...

Մենք չենք հանդուրժելու այս իրավիճակը, մենք պարտավոր ենք շտկել մեր մեջքը ու իսկապես ստեղծել զարգացած, ուժեղ ու արդար Հայաստան, քանի որ արդար Հայաստանում նման անարգանք չէր կարող լինել ազատության, արդարության, ժողովրդավարության արժեքների, ինչպես նաև անարգանք մեր ժողովրդի ու պետության նկատմամբ...

Այլընտրանք միշտ կա,՛ ու հերի՛ք է մեր ժողովրդին Դուք բոլորդ մոլորեցնեք...»։
Դիտվել է 28692անգամ
Վերջին լուրեր