10 / Մայիս / 2021 : 10-51

Որքա՞ն մարդ է մասնակցել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքին

Ազատության հրապարակում նախօրեին՝ մայիսի 9–ին, կայացավ Ռոբերտ Քոչարյանի, «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների ձեւավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքը: Իշխանական «հարթակները» շտապեցին մասնակիցների ինչ-որ թվեր հայտարարել, որոնք այնքան արհեստական էին, որ սոցցանցերում դարձել էին ծաղրի առարկա:

Past.am-ի տեղեկություններով, իրապես անկախ մասնագետների, ոստիկանության եւ ԱԱԾ հաշվարկները շատ հեռու են վերոգրյալ շրջանակների ներկայացրած տվյալներից: Ըստ իրավապահ համակարգի Past.am-ի աղբյուրների, ոստիկանության եւ ԱԱԾ հաշվարկներով հանրահավաքին մասնակցել է մոտ 33 հազար մարդ:
Դիտվել է 37229անգամ
Վերջին լուրեր