10 / Մայիս / 2021 : 12-28

ԱԺ հատուկ նիստին ելույթ է ունենում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը

Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 10-ին, հատուկ նիստ է ընթանում։ Խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի։

«Իմ քայլը» խմբակցությունը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 6-7-րդ մասերի համաձայն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու որոշումը չընդունվեց՝ 1 կողմ, 3 դեմ, 75 ձեռնպահ ձայներով:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում նիստին: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ ԱԺ-ն արձակելու և արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր դարձնելու համար «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի թեկնածուին քվեարկելու է ձեռնպահ:

Մանրամասները՝ տեսանյութում
Դիտվել է 6393անգամ
Վերջին լուրեր