Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Մայիս / 2021 : 14-09

Մեզ փորձում են ներկայացնել որպես թրքասեր, թրքամետ և այսպես շարունակ․ Փաշինյան (տեսանյութ)

Հայտնի շրջանակները փորձում են մեզ ներկայացնել որպես թրքասեր, թրքամետ և այսպես շարունակ։ Այս կոնտեքստում կասկածի տակ է դրվում խորհրդարանական մեծամասնության և կառավարության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Այս մասին ԱԺ հատուկ նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հարց հնչեցնելով նաև, թե ի՞նչ փաստեր կան, որ վկայում են դրա մասին։


«2018-2021 թվականների ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 9 հռչակագիր է ընդունվել, 2008-2018-ի ընթացքում 20 այդպիսի բանաձև է ընդունվել։ Այսինքն՝ 3 տարվա ընթացքում այս առումով արվել է նախորդ տասը տարվա ընթացքում արվածի 45-50 տոկոսի չափով աշխատանք։ ԱՄՆ վերին և ստորին պալատները, ԱՄՆ նախագահը ընդունել են Հայոց ցեղասպանությունը»,-ասաց նա՝ նշելով, որ եթե ՀՀ կառավարությունը չուզենար, որ ընդունվի այդ բանաձևը, դա միանշանակ տեղի կունենար։

Նիկոլ Փաշինյանը նաև հարց հնչեցրեց՝ ինչ թեմա էր՝ թուրքը մեր թշնամի՞ն է, թե՞ մեր թշնամին չէ։


«Այո, դա որևէ մեկի հայտարարությամբ չի որոշվում, պատմական իրողություն է, մենք ուրիշ բան են ասում՝ այդ թշնամանքը պետք է կառավարվի, և մենք, այո, հստակ գնալու ենք այդ ճանապարհով։ Չի կարելի թույլ տալ, որ այդ թշնամանքն անընդհատ անկառավարելիության դրսևորումներով արտահայտվի»,-ասաց Փաշինյանը։

Դիտվել է 15423անգամ
Վերջին լուրեր