10 / Մայիս / 2021 : 15-34

«Օրենքով գող» Շահումյանցի Ժիրոն կալանավորվեց

«Օրենքով գող» Շահումյանցի Ժիրո մականունով հայտնի Ժիրայր Բրուտյանը կալանավորվել է։
Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Դատախազության հանրային կապերի բաժնից։

Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար:

Քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում։


Դիտվել է 21135անգամ
Վերջին լուրեր