11 / Մայիս / 2021 : 19-34
«5165» շարժումը որևէ անձի կամ ուժի հետ կեղծ օրակարգերով կապել չի՛ հաջողվելու․ Պարզապես տղամարդ եղեք, պարոնայք
Կարին Տոնոյանի գլխավորած շարժումը պարզաբանում է տարածել։ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԶԼՄ ներկայացուցիչներին
ՊԱԶԱԲԱՆՈՒՄ
Համացանցի կեղծ օգտահաշիվների միջոցով ակտիվորեն մի նույնքան կեղծ լուր է տարածվում, թե «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանին իբր ինչ-որ տարածք է տրամադրվել Արշակունյաց փողոցում՝ շարժման աշխատանքների իրականացման համար։
Լուրն անհեթեթ է, ինչպես այն տարածողների նպատակները։ Մանիպուլյատիվ ու էժան հերթական քայլը։ Ապատեղեկատվությանը, ցավոք, տրվում են նաև որոշ ԶԼՄ ներկայացուցիչներ։ Դժվարանում եմ ասել՝ միտումնավոր է արվում, թե՝ ոչ։
Այսպես, դեռևս 2014 թվականին կառավարության կողմից որոշում էր կայացվել «Հայ ասպետ» հիմնադրամին տասը տարի ժամկետով տրամադրել Երևանի Էռնստ Թելմանի անվան դպրոցի տարածքից մի հատված՝ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հեռուստանախագծի տաղավարը կառուցելու և հաղորդումը նկարահանելու համար։ Կարին Տոնոյանի հեղինակած «Հայ ասպետ» հեռուստահաղորդմանը մասնակցած 11․000 երեխաները լավ գիտեն դպրոցի հասցեն։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի կողմից որոշում է կայացվում փակել խաղը՝ ազգայինը մերժելու նպատակով։
Հեռուստանախագծի պետական ֆինանսավորումը դադարեցվում է, նախագիծը դադարում է։ Չնայած, տարածքը «Հայ ասպետ» հիմնադրամին էր հանձնվել մինչև 2024 թվականը, 2019 թվականին Կարին Տոնոյանը որոշում է կայացնում հանձնել տարածքը՝ խնդրելով հիմնադրամին թողնել դպրոցի երկու մեծ սրահները՝ հետագայում այլ հեռուստանախագիծ պատրաստելու և նախագծի տեխնիկական սարքավորումները և «Հայ ասպետ»-ի մանկապատանեկան ճամբարի գույքը պահեստավորելու համար։ Կառավարությունը դեռևս 2019-ի աշնանը ստացած նամակին այդպես էլ չի պատասխանում։
Ըստ շրջանառվող լուրերի՝ տարիներ առաջ ուղղված դիմումի պատասխանը վերջերս քննարկվել է կառավարության ներսում ու որոշում է կայացվել պատասխանել մոռացված դիմումին ու բավարարել այն։ Սակայն «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը մինչ օրս որևէ պաշտոնական պատասխան կառավարությունից չի ստացել։ Նման որոշման մասին զարմանալիորեն ավելի շուտ են տեղեկացվում հայտնի կեղծ օգտահաշիվներ վարողները, այլ ոչ հենց ինքը՝ Կարին Տոնոյանը։ Պարզ է, որ նման արտահոսքը հստակ միտում ունի։
Եթե Արշակունյաց փողոցում գտնվող դպրոցում «Հայ ասպետ» հիմնադրամին տարածք տրամադրելու որոշումն իրականություն է, ապա դա անարժեք փորձ է կապել «5165» շարժումն իշխանության հետ՝ կոտրելու հավատը շարժման նկատմամբ։ Ինչպես որոշ «ընդդիմադիրներ», այնպես էլ իշխանությունը, վախեր ունեն շարժման հանդեպ։ Գործի են դրվում բացարձակապես բոլոր կեղտոտ գործիքները (կեղծ էջեր, կեղծ թեզեր, ապատեղեկատվություն)՝ դաշտը երկբևեռ դարձնելու և այլ գործիչների մուտքը արգելափակելու համար։
Մենք դատապարտում ենք նման աշխատաոճը, կոչ ենք անում չբավարարված քաղաքական ամբիցիաներով որոշ գործիչներին զսպել սեփական վախերն ու հերոսածին կնոջ անվան հետ որևէ կեղծ բան կապելու փոխարեն տղամարդկություն գտնել և բացերես դուրս գալ երկխոսության։
«5165» շարժումը որևէ անձի կամ ուժի հետ կեղծ օրակարգերով կապել չի՛ հաջողվելու։
Պարզապես տղամարդ եղեք, պարոնայք։
Դիտվել է
37872անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...