12 / Մայիս / 2021 : 11-16

Ինչո՞ւ այսօր ավտոբուսները առավոտվանից չեն սպասարկել հանրությանը․ Քաղաքապետրանի հայտարարությունը

Հարգելի համաքաղաքացիներ,

Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։

Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։

Երեւանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը եւ վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյան
Դիտվել է 20507անգամ
Վերջին լուրեր