13 / Մայիս / 2021 : 16-58

ԵՊՀ-ի բակում բարդին արմատից պոկվել ու տապալվել է կայանված մեքենաների վրա (լուսանկարներ)

Մայիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեք Մանուկյան փողոցում, հսկայական բարդին արմատից պոկվել և ընկել է Երևանի պետական համալսարանի բակում կայանված BMW X3, Nissan X Trail և Opel մակնիշի ավտոմեքենաների վրա։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ծառի ընկնելու հետևանքով Opel-ն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի, մյուս ավտոմեքենաները նույնպես վնաս են կրել։ Ո՞վ է փոխհատուցելու քաղաքացիների վնասը, դեռևս պարզ չէ։

Լրագրողի հետ զրույցում համալսարանի և հարևանությամբ գտնվող Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի աշխատակիցներն ասում էին. «Նման ծառեր շատ կան այս հատվածում։ Բազմիցս թե գրավոր, թե բանավոր դիմել ենք, որպեսզի այս ծառերի խնդիրը լուծեն, սակայն ոչ մի դրական պատասխան չենք ստացել։ Երջանիկ պատահականություն է, որ այսօր ծառի տապալման հետևանքով մարդկային կորուստներ չենք ունեցել։ Բայց եթե մյուս վտանգավոր ծառերի խնդիրը չլուծվի, չկա երաշխիք, որ ընկնելու հետևանքով քաղաքացիները չեն տուժի»։
Դիտվել է 46415անգամ
Վերջին լուրեր