Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Մայիս / 2021 : 20-01

Շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել․ Փաշինյանը ամենավերջին նորությունները հայտնեց

Ես ուզում եմ ձեզ հետ կիսվել ամենավերջին տեղեկություններով: Այսօր բանակցություններն ընդհատվել են, շարունակությունը տեղի կունենա վաղը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ադրբեջանցիների կողմից մեր տարածք ներխուժելու հարցի մասին:

Փաշինյանն ասաց, որ այսօր բանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչ՝ իրենց աշխատանքային քարտեզներով. «Շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել, որ մեր քարտեզներն ու ռուսական ռազմաբազայում առկա քարտեզներն աներկբա են դարձնում սահմանի, սահմանային գծերի, կոորդինատների վերաբերյալ մեր պնդումները»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքերով, սա կարևոր է, քանի որ ադրբեջանցիներն ունեն ինչ-որ քարտեզներ ու պնդում են, որ դա իրենց տարածքն է:

Եթե ռուսական քարտեզներով դա հայկական տարածք է, նշանակում է, որ այն ՀԱՊԿ տարածք է:
Դիտվել է 53488անգամ
Վերջին լուրեր