14 / Մայիս / 2021 : 20-26

Մակրոնը հայտարարել է Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին. Փաշինյան

Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, եւ նա ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Սյունիքում եւ Գեղարքունիքում ստեղծված իրավիճակը:

«Նա ասել է, որ ՄԱԿ-ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաեւ ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին: Կարեւոր եմ համարում, որ այս թեմայով Անվտանգության խորհրդի անդամները միմյանց հետ շփման մեջ լինեն, քննարկեն»,-ասաց նա:
Դիտվել է 37950անգամ
Վերջին լուրեր