Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Մայիս / 2021 : 13-16

Հայաստանի Հանրապետությունը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Հայաստանի սահմանամերձ մարզերում իրավիճակի վերաբերյալ միջազգային արձագանքի առնչությամբ


Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից:

ՀՀ ԱԳ նախարարությունը հուսով է, որ ադրբեջանական կողմն կանսա այդ կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման:

Հայաստանի Հանրապետությունը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, ինչի մասին տեղեկացրել է նաև իր գործընկերներին տարբեր հարթակներում:
Դիտվել է 21883անգամ
Վերջին լուրեր