16 / Մայիս / 2021 : 16-06

Ադրբեջանը պահանջում է իրեն հանձնել Հայաստանի 9 գյուղ․ քաղաքագետ

Ինչպես և սպասվում էր, պաշտոնական Բաքուն գործ ունենալով իր կողմից նվաստացված և նսեմացված դավաճան Նիկոլի հետ այնպիսի պահանջներ է ներկայացրել Սև լճի և Իշխանասարի ազատման հետ կապված, որ դրանք կատարելն ուղղակի կործանարար է մեր պետության համար...
Ըստ «Հրապարակ»-ի, բանակցությունները Սև լճի հետ կապված մտել են փակուղի. ադրբեջանական կողմը լկտի պահանջներ է դրել հայկական կողմի առաջ՝ պահանջում են իրենց հանձնել Տավուշում 8 գյուղ և Արարատում Տիգրանակերտ գյուղը, որը Նախիջևանին սահմանակից է...
Չի բացառվում, որ սա Իլհամ-Նիկոլ բանավոր պայմանավորվածության հերթական ստոր քայլն է Հայաստանի դեմ. դավաճան Նիկոլը հիմա ուղիղ եթերով «կխորհրդակցի իր ժողովրդի հետ» ու կորոշի, որ չարժի «դժգույն» և «դժբախտ» Իշխանասարի և Սև լճի փոխարեն դեռ թուրքին հանձնել «անգույն» 9 գյուղ...Ու իրեն երկրպագողներին, ժեխին և փթիրին կհամոզի, որ շատ թեթև ենք պրծել և նույնիսկ Սև լիճն ու Իշխանասարը թուրքին հանձնելով հաղթել ենք Բաքվին...
Հ.Գ. Վարչապետի պաշտոնում Նիկոլի մնալը վտանգում է մեր պետականությանը...

քաղաքագետ Գագիկ Համբարյան
Դիտվել է 98717անգամ
Վերջին լուրեր