16 / Մայիս / 2021 : 16-11

Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը կգլխավորի Լեւոն Տեր-Պետրոսյանը

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը ՀԱԿ-ի համագումարին հայտարարեց,որ նախընտրական ցուցակը կգլխավորի ինքը:

«Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ, դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը:

Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու եմ ես: Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»,-ասաց նա:
Դիտվել է 10030անգամ
Վերջին լուրեր