22 / Ապրիլ / 2020 : 12-32

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 9-ի N 167-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել.

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):

2. Հաստատել՝

1) խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մրցույթի և ռոտացիայի կազմակերպման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) խորհրդի աշխատակարգը` համաձայն N 3 հավելվածի։

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 167-Ա որոշումը:

Հավելված

Դիտվել է 4677անգամ
Վերջին լուրեր