Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Մայիս / 2021 : 10-24

«ZIL»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Մայիսի 18-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ZIL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ. Գ., ծնված 1962 թ․) վրաերթի է ենթարկել հեծանվորդ Ս. Հ.-ին (ծնված 2007 թ․)։

Փրկարարները Ս. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ և մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Դիտվել է 11170անգամ
Վերջին լուրեր