Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Մայիս / 2021 : 10-38

Հրապարակվել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել

Գերագույն սուտասանը հասցրել է մինչեւ այն պահը, որ Ալիեւը ստիպում է նրան հաստատել վերջնագրերի հետ համաձայնությունը գրավոր կերպով: Եւ մենք, թույլ տալով նրան բազմել աթոռին, ինքներս ենք մեզ ընտրությունից զրկել: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանաը՝ հրապարակելով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների դեմարկացիան առաջարկող հայտարարության լուսանկարը, որը, նրա խոսքով, կհրապարակվի առաջիկա օրերին:

«Ահա փաստաթուղթը, որի մասին ես գրել եմ Ֆեյսբուքում:



1. Դրանք համաձայնեցված փաստաթղթի առաջին էջի առաջին դրույթներն են;

2. Այն ունի նաեւ գաղտնագրված մաս (չհաշված Նիկոլի եւ Ալիեւի բանավոր պայմանավորվածությունները);

3. Նիկոլն ամեն հարցում համաձայնություն է տվել, սակայն դեռ չի ստորագրել;

4. Նա Ալիեւին ներկայացրել է 3 նախապայման ստորագրելու համար. նախքան ընտրությունները Հայաստանից դուրս բերել ադրբեջանական զորքերը եւ վերադարձնել գոնե մի քանի ռազմագերի, իսկ 6 գյուղերը հանձնելու մասին ձեւակերպումները գրել հնարավորինս լղոզված կերպով, որպեսզի ապահովի հեշտ վերընտրվելը:

Արա Այվազյանը հրաժարվել է ինչ-որ առնչություն ունենալ այդ փաստաթղթի հետ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան:

Դրանից խուսափելու միակ միջոցը հնարավորինս արագ Նիկոլից ազատվելն է: Քանի դեռ նա իշխանության ղեկին է, այդ իրավիճակը կշարունակվի»,-գրել է նա:
Դիտվել է 151012անգամ
Վերջին լուրեր