20 / Մայիս / 2021 : 11-43
Տեսանյութի տևողությունը 2 ժամ է, սակայն հրապարակվել է 3 րոպե․ Փաշինյանը երեկվա սկանդալային տեսանյութի մասին
Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց երեկվա սկանդալային տեսանյութի մասին, թե ինչպես են ադրբեջանցիները վարվում մեր զինվորների հետ:
Փաշինյանն ասաց, որ այդ տեսանյութի տևողությունը 2 ժամ է, սակայն հրապարակվել է 3 րոպե. «Մարդիկ վերցնում ու հրապարակում են իրենց էջերում՝ թաքցնելով, որ դրա սկզբնաղբյուրն ադրբեջանական է»,-ասաց նա՝ դա անվանելով թիկունքում կատարած քայքայիչ գործունեություն:
Ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հրապարակում է երկու ժամ տևած տեսանյութից 3-5 րոպեն, և մարդիկ վերցնում և հրապարակում են իրենց էջերում, ընդ որում, թաքցնելով, որ սկզբնաղբյուրը ադրբեջանական աղբյուրներն են: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործունեություն ես չեմ կարող որակել, և եթե մենք այստեղ մեր ժամանակների՝ 21-րդ դարի բերումով իրավական մեխանիզմներ չունենք, հանրությունը պետք է արձագանքի, քանի որ անհարգալից է առաջին հերթին ՀՀ հանրության նկատմամբ: Եթե ոմանք պատկերացնում են հակամարտությունները որպես կռիվ՝ կինոյի սցենարով իրականացվող հերոսապատումներ, այդպես երբեք չի լինում»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պարտերազմից հետո մեր երկրի արտաքին սահմանը երկարել է մի քանի հարյուր կիլոմետրով, և այն հատվածներում, որտեղ անելիքներ կան, դրանք բարդ լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը ձյան տակ է լինում և ինժեներական աշխատանք իրականացնել հնարավոր չէ: Նա նշեց, որ հայկական կողմից սահմանն այդ տարածքում նույն վիճակում է, ինչ ադրբեջանական կողմում:
Փաշինյանը նշեց, որ, իր գնահատմամբ, ադրբեջանական զորքերի շարժն ուղիղ հակադրության մեջ է նոյեմբերի 9-ի հայտարարության հետ, և այդտեղ դիվանագիտական աշխատանք պետք է իրականացնեն:
«Շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ-ն առանց զինված դիմադրության դիմելու՝ դիմել է ՀԱՊԿ: Բոլոր այն մարդիկ, ովքեր գոնե մի քանի պարբերություն կարդացել են ՀԱՊԿ պայմանագրերից, նրանք կիմանան, որ ՀԱՊԿ-ն հենց դրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու: Որովհետև եթե ՀԱՊԿ շրջանակներում սկսվում են կրակոցները, մեծ հավանականությամբ դա կարող է վերածվել տարածաշրջանային մեծ պատերազմի և որոշ սցենարների դեպքում նույնիսկ ավելի լայնամասշտաբ պատերազմի»,- նշեց Փաշինյանը:
Դիտվել է
26922անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...