20 / Մայիս / 2021 : 18-23

Արտաքին գործերի նախարարը, տեղակալներն ու մեծ թվով աշխատակիցներ կհեռանան․ չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել

«ArmLur.am-ի տեղեկություններով, Արտաքին գործերի նախարարությունում բուռն քննարկումներ են։ ArmLur.am-ի տեղեկություններով, ԱԳՆ-ում քննարկվում է հարցը, որ եթե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրի փաստաթուղթը, որն այսօր հրապարակել էինք, ապա նախարար Արա Այվազյանը, տեղակալներն ու մեծ թվով աշխատակիցներ հրաժարականներ են տալու եւ հեռանալու են աշխատանքից։

Նրանք ասում են, որ չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել հող հանձնող իշխանության գործողությունների համար և սերունդներով մնան այդ բեռի տակ։

Հավելենք, որ քիչ առաջ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ասել է, թե տեղյակ չեն բանակցվող փաստաթղթի մասին»,- գրում է լրատվամիջոցը։

Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետեւ դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին. Փաշինյան

Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց․ ՄԻՊ
Դիտվել է 86811անգամ
Վերջին լուրեր