20 / Մայիս / 2021 : 21-01

Այսինքն մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞. Փաշինյան

Մենք 30 տարուց մի քիչ պակաս Վրաստանի հետ դեմարկացիայի գործընթաց ենք անցնում: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սահմանի 60 տոկոսի վերաբերյալ արդեն ունենք համաձայնեցված դելիմիտացիա, մոտ 30 տոկոսի հետ կապված դեռ աշխատանքը շարունակվում է: Մենք պետք է լուծենք այդ հարցերը: Մեր մեծագույն խնդիրը մեր ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է, մենք պետք է գնանք այս ճանապարհով: Բայց իլյուզիաներ չունենանք, որովհետեւ դա միայն մեզնից չի կախված:


Սա նշանակում է, որ մենք պետք է գնանք երկխոսության, կոմունիկացիաների բացման: Այսինքն մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞: Ո՞նց ենք սա պատկերացնում: Կարող ենք իրենք էլ չանցնեն, մենք էլ չանցնենք, բայց դա նշանակում է, որ մենք ուզում ենք մեր շրջափակման քաղաքականությունը շարունակել: Չի կարելի, պետք է գնալ լուծումների»,-ասաց նա:

կարդացեք նաև
Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց․ ՄԻՊ
Դիտվել է 102114անգամ
Վերջին լուրեր