21 / Մայիս / 2021 : 12-29

Ախթամարի արձանը էլեկտրական լարերով են փաթաթել, ուտել-խմելու տաղավար սարքել (լուսանկար)

Բնապահպան Թամար Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ախթամարի արձանը էլեկտրական լարերով փաթաթել են, ձեռքերի մեջ էլեկտրական լամպ են դրել, արձանի ներքևում էլ ուտել-խմելու տաղավար են սարքել ու կապույտ ցելոֆանով փաթաթել: Որ էլեկտրական սյուն ծառայող արձանից սպռվող լույսը իրիկունները քեֆչիներին լուսավորի: Համ լավ բարձր է, համ էլ Ախթամար երգելու ու Վանալիճի կենաց խմելու տրամադրություն է ստեղծում:
Ինչքան թանկագին էմոցիաներ կարող է պարգևել մի լամպոչկան»:
Դիտվել է 88748անգամ
Վերջին լուրեր