24 / Մայիս / 2021 : 14-23
Այո', Փաշինյանը միակ մեղավորը չէ, կա ևս մեկ մեղավոր, և այդ մեղավորը դու ես՝ Լևոն Տեր-Պետրոսյան
Եթե մի կողմ դնենք բոլոր «խորաթափանց» ձևակերպումները, ապա Ղարաբաղյան շարժման շնորհիվ իշխանության եկած, ապա Ղարաբաղը թշնամուն հանձնելու ցանկությամբ ապրող Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածի իմաստն այն էր, որ նա հերթական անգամ փորձեց տարանջատվել իր քաղաքական և գաղափարական հոգեզավակ Նիկոլ Փաշինանից։
Իրականությունը սակայն այն է, որ Նիկոլը չի արել Արցախի հետ ոչինչ ինչ չէր ցանկանում անել Տեր-Պետրոսյանը։ Եթե նայենք վերջնաարդյունքին, ապա Տեր-Պետրոսյանի ուզածն եղավ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չի, Արցախի պետականությունն ունի խիստ մշուշոտ ապագա, դրա հետ մեկտեղ «ճանապարհ է բացվել» Ադրբեջանի հետ դելիմիտացիայի համար, իսկ Բաքվի հետ հարաբերություններ հաստատելուց հետո, ճանապարհ կբացվի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար, մի բան ինչի մեջ Տեր-Պետրոսյանը, Նիկոլը և իրեն մոտ կանգնած օլիգարխները տեսնում են իրենց և Հայաստանի ապագան։
Նիկոլը լևոնական մտածելակերպի, քիրվայական գաղափարախոսության մարմնավորումն է։ Իհարկե, անգամ պատմական առումով, Տեր-Պետրոսյանը չի ուզում, որ իր անունը սերունդների համար կապված մնա պարտված, շատերի գնահատմամբ դավաճանի հետ կողք կողքի։ Բայց դա հենց այսպես էլ լինելու է. Նիկոլի անվան կողքին միշտ լինելու է Լևոնի անունը։
Ինչ վերաբերվում է նրան, որ «հիմա հազարներով երիտասարդներ չեն ապրում պահանջատիրության գաղափարով», ապա այո, Ղարաբաղի հաշվին իշխանության եկածը և Ղարաբաղը հանձնելու գաղափարական հայրը իրավացի է։ Իր ցանած սերմերը պտուղներ են տվել։ Հայաստանում իրոք կա մի սերունդ, այսինքն սերունդի մի հատված, որը չի գիտակցում, որը չի ապրում գիտակցությամբ, որ պատիժը, պատժի անխուսափելի լինելը նոր հանցագործությունների կանխման լավագույն մեթոդներից է։
Լևոնը և իր նմանները չեն հասկանում, որ, օրինակ, Սիրիայում կատարվածը թուրքերի ներթափանցմանը, եզդիների և քրդերի դեմ կատարվածը պատճար է այն բանի, որ ցեղասպանված հայերը չեն հասել թուրքերին պատժելու հանգրվանին։ Ուստի Լևոնի արածը, իր հպարտությունը հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև մարդկության դեմ։
Հ.Գ. Այո', Փաշինյանը միակ մեղավորը չէ, կա ևս մեկ մեղավոր։ Եւ այդ մեղավորը դու ես։
Բենիամին Մաթևոսյան
Դիտվել է
14639անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...