Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Մայիս / 2021 : 19-45

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. կա վիրավոր

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, ով վնասվածք է ստացել որովայնի ձախ հատվածում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Նորք-Մարաշ 6-րդ փողոցից և նա 61-ամյա Լավրենտ Առուշանյանն է:

Այս պահին ոստիկանները դեպքի վայրի զննություն են կատարում, ինչպես նաև պարզում են դեպքի հանգամանքները:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Դիտվել է 61532անգամ
Վերջին լուրեր