25 / Մայիս / 2021 : 12-21

Ռոբերտ Քոչարյանը իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին

«Քանի դեռ իրենք սպասելիքներ ունեն Հայաստանի Հանրապետությունից, որոշ հարցերի շուրջ լրացուցիչ զիջումների, ապա նման լարվածությամբ օջախներ ստեղծվելու են, լրացուցիչ ճնշում գործադրելու են՝ իրենց նպատակներին հասնելու համար: ՀՀ-ն պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումներին չի ենթարկվելու, ինչը այսօր ընդհանրապես չի արվում»,-սահմանային իրավիճակների մասին խոսելիսայսօր՝ մայիսի 25-ին, ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով:

Նա ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիան այս պահին կարող է որոշակի խնդիրներ ստեղծել Արցախի շուրջ բանակցային գործընթացում:

«Կարծում եմ` այն շտապողականությունը, որ ադրբեջանական կողմը ցուցաբերում է հիմա, կապված է Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի վրա ազդեցություն ունենալու հետ: Դելիմիտացիայից պետք չէ չափից շատ վախենալ, պարզապես այս պահին դա բավականին խնդրահարույց է»,-ասաց նա:

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ինչ հարաբերություններ ունի նա ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ նշեց․ «Դուք ճանաչում եք երկու մարդ, որոնց միջև ընդհանրապես տարաձայնություններ չեն լինում։ Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք գնում են իրենց ճանապարհով»։ Քոչարյանը նաև հավելեց, որ դա այն թեման չէ, որը արժանի է քննարկման։
Դիտվել է 16026անգամ
Վերջին լուրեր